ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերը վախեցրել է հյուրանոցի աշխատակիցներին․ մանրամասներ՝ անսովոր անակնկալից
Դանիացի զբոսաշրջիկը կատակել է հյուրանոցներից մեկի սպասուհիների հետ՝ բարձերից և սավաններից դիակների տեսքով կերպարներ պատրաստելով։ Արարքը ներկայացնող տեսանյութը նա տեղադրել է իր TikTok-ում։ Տեսանյութն ավելի քան 40 միլիոն դիտում ունի, նշում է Daily Star-ը։
Նշվում է, որ անսովոր անակնկալը թողել է Կոպենհագենից 18-ամյա Գրեգերս Ֆեդերշպիելը։ Կադրերում երևում է, որ նա հյուրանոցից դուրս գալուց առաջ ծալել է անկողնային սպիտակեղենը չարաբաստիկ մարդանման կերպարների տեսքով, այնուհետ հեռախոսի լարը փաթաթել է այն հատվածում, որտեղ ենթադրաբար մարդու պարանոցն է:
«Դրանից հետո բլոգերն ու նրա ընկերը դուրս են եկել սենյակից և անջատել լույսը՝ թողնելով ամեն ինչ այնպես, ասես երկու մահացած տղամարդ պառկած են սավանների տակ»,- նկարագրում է հրապարակումը։
Համացանցի օգտատերերը դատապարտել են տղաների այս արարքը։
«Դուք չպետք է նման բան անեիք, դա ամենևին էլ ծիծաղելի չէ: Դուք ուղղակի մեր աշխատանքն եք ավելացնում», «Սա տեսնելով՝ ես լաց կլինեի, ուղղակի անհարգալից է», «Նման դեպքերում անմիջապես ոստիկանություն ենք կանչում, սրա համար կտուգանվեք»,- գրել են նրանք մեկնաբանություններում։
Սակայն ավելի քան 38 հազար բաժանորդներ բլոգերի այս հնարքը ծիծաղելի են համարել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը խրախճանք են կազմակերպել․ ԱՀԱԶԱՆԳ
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, Վեդիի բնակիչներ, տեսանյութեր են տարածել` ահազանգ հնչեցնելով, որ այսօր միջադեպ է գրանցվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ « Ասում եմ՝ ինչի՞ աղբ թափեցիր, ասում է՝ բա դու խի՞ ես գազոնի վրա կանգնել». Վիգեն Սարգսյան
Քաղաքացի Վիգեն Սարգսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իջե՛ք ներքև, մենք բոլորս վարչապետներ ենք». բողոքի ակցիա
Հաղթանակ թաղամասի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանդիպում պահանջելով Հրաչյա Սարգսյանի հետ: Նրանցից...