ՏԵՍԱՆՅՈՒԹ․ « Ասում եմ՝ ինչի՞ աղբ թափեցիր, ասում է՝ բա դու խի՞ ես գազոնի վրա կանգնել». Վիգեն Սարգսյան
Քաղաքացի Վիգեն Սարգսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա, ոչ մի բանի մասին ոչ գրեմ, ոչ էլ ժամանակ ծախսեմ ընդհանրապես: Բայց ամեն օր հանդիպում եմ սենց չուլ իրավիճակների: Ամիսներով գործի գնալուց Մանկական երկաթուղու մոտ ոստիկանական պոստ կա, որտեղ հսկում են մարդակմեկի խաղաղ անդորրը: Ընդեղ իրանք սարքել են մի հատ բեսեդկա իրավիճակ՝ աղբը ծփում ա իրենց շուրջ բոլորը, բիչոկը ծխում շպրտում, բաժակը, տուփերը իրանց նստած տեղից, մեքենայի մեջից շպրտում են ուր պատահի: Մեծ աղբամանն էլ իրենցից մի 5 մետր հեռավորության վրա: Մայորից մինչ ավագ, իրանց պահում են չուլ բեսեդկի նման, ծառայության ժամանակ անընդհատ աղտոտում, մեքենան մայթի վրա կայանում, իրար բարև պաչիկ մաչիկներով:
Ասում եմ՝ ինչի աղբ թափեցիր, ասում ա՝ բա դու խի ես գազոնի վրա կանգնել:
|