ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը խրախճանք են կազմակերպել․ ԱՀԱԶԱՆԳ
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, Վեդիի բնակիչներ, տեսանյութեր են տարածել` ահազանգ հնչեցնելով, որ այսօր միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:
«Այսօր թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։
Մեր ընկերներից ինձ թուրքերի մեքենայի նկարն ուղարկեցին, ասացին, որ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին… վեդեցիների հետ բախում է եղել, ոնց հասկացա։ Ոստիկանները տեղում են»,-գրել է օգտատերերից մեկը։
«Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»,-գրել է Հռիփսիմե Արշակյանը։
Վեդիի քաղաքացիներից մեկը 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասել է, որ մի խումբ տղամարդիկ փորձել են խրախճանք կազմակերպած, հարբած թուրք քաղաքացիներին հեռացնել Վեդիից, ոստիկանությունը, սակայն, նրանցից մի քանիսին ոստիկանություն է ուղեկցել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ « Ասում եմ՝ ինչի՞ աղբ թափեցիր, ասում է՝ բա դու խի՞ ես գազոնի վրա կանգնել». Վիգեն Սարգսյան
Քաղաքացի Վիգեն Սարգսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա...
Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։...
Խուճապի մատնվելու կարիք չկա․ ԱԻՆ խոսնակը՝ Կայարանի տարածքում կատարվողի մասին
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել մեր համաքաղաքացիներից։ Նշում են, որ Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է եղել պայթյունի պահը. ականատեսը պատմում է. News. am
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ ապրող բնակիչներն ու հարակից խանութների աշխատողները հինգ օր առաջ տեղի ունեցած...