Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։ Առաջին հայացքից էլ երևում է, որ տեսանյութը մոնտաժված է, սակայն խոսող կնոջ ձայնը նույնն է՝ այդ պատճառով էլ այն մեծ արագությամբ տարածվում էր համացանցում, լրատվադաշտում և քննադատության արժանանում։ Պաշտպանության նախարարությունից Auroranews-ին ասել էին․ «Եռաբլուրի տեսաձայնագրությունները վերծանվում են, իսկ հրապարակված տեսանյութը՝ ուսումնասիրվում»։
Քիչ առաջ մեզ հետ կապ հաստատեց տեսանյութի հեղինակը և նշեց, որ ինքն օրեր առաջ է ժամանել Հայաստան ու առաջին տեղը, որ գնացել է՝ Եռաբլուր զինվորական պանթեոնն է եղել։
Կինը պատմեց նաև, որ արդեն մոտ 3 տարի է համացանցային տիրույթում պայքարում է ադրբեջանցիների դեմ, նրանք էլ թշնամամքով լցված՝ վերցրել են իր այն տեսանյութը, որը նկարահաված է եղել Եռաբլուրում, օգտագործել իր նախորդ տեսանյութերի ձայները, որպեսզի տեսանյութը կասկածի տեղիք չտա, կեղծել այն և սկսել տարածել։
Ավելի ուշ մեզ հետ կապվեց նաև ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը և նշեց, որ տեսանյութը ստուգել են և այն իսկապես մոնտաժված է։
Ներկայացնում ենք տեսակադրերի, իրական և չմոնտաժված տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը խրախճանք են կազմակերպել․ ԱՀԱԶԱՆԳ
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, Վեդիի բնակիչներ, տեսանյութեր են տարածել` ահազանգ հնչեցնելով, որ այսօր միջադեպ է գրանցվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»․ Ջերմուկի ճոպանուղում տնօրենը մանրամասներ է պատմում․ Aravot
«Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է հիշում սեպտեմբերի 12-ի լույ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին․ Hraparak
Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին։ Այս մասին գրել է Hraparak-ը։ Հիշեցնենք` Ադրբեջանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են բերման ենթարկվում ազգագրական երգեր երգող երիտասարդները․ ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Հովհաննիսյանն իր էջում տեսանյութեր է տարածել՝ կից գրառմամբ. «Փաստորեն Ազատության հրապարակում իր...