Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. ինչ է հայտնի

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. ինչ է հայտնի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոսկում կայանալիք Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
 

«Ակնկալվում է, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ ...Ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,- ասել է Ուշակովը։
 

Նրա պնդմամբ՝ կողմերը կքննարկեն նաև հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ասպեկտները՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։ 

 

«Զարգանում է փոխգործակցությունը նաև էներգետիկ հատվածում։ Ռուսաստանից գազի մատակարարումները տարեկան ավելի քան 2,4 միլիարդ խորանարդ մետր են»,- ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250