Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել են «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման աշխատանքների ընթացքից
Ռուսաստանը եւ Թուրքիան կշարունակեն առաջին թուրքական ԱԷԿ-ի՝ «Ակկույու»-ի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակում, երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն։
«Նախագահ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել են իրենց վճռականությունն այն հարցում, որպեսզի «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումն իրականացվի պլանին հանմապատասխան»,- նշվել է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։
Տեղեկացվել է նաեւ, որ Թուրքիայի նախագահն առաջարկել է միջնորդել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին՝ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանը պետք է սկսի աշխատել 2023 թվականին։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ 22 մլրդ դոլար կներդնի «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման համար։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյակ...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «Ռուսա...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...