
Զանգվածային բողոքի ցույցեր՝ Պրահայում

Պրահայում մոտ 50 հազար մարդ դուրս է եկել ցույցի՝ իշխանություններից պահանջելով չեզոք դիրք գրավել ուկրաինական հակամարտության նկատմամբ.
Ցուցարարները կառավարությանը կոչ են անում հրաժարական տալ, երկիրը ապահովել էժան գազով և նաև «դադարեցնել ընդունել ուկրաինացի փախստականներին»։
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ կառավարությունը ուշացած և անբավարար միջոցներ է ձեռնարկում էներգառեսուրսների գնի կտրուկ աճի և դրա հետ կապված ապրանքների, ծառայությունների գների ընդհանուր աճի դեմ պայքարելու համար, ինչը հիմնականում ազդում է թոշակառուների և հանրապետության աղքատ քաղաքացիների վրա։ Բացի այդ, շատ ձեռնարկություններ և ֆիրմաներ ստիպված են աշխատանքից ազատել իրենց աշխատողներին։
Նշվում է նաև, որ հանրահավաքի ժամանակ կարգուկանոնին հետևում են մի քանի տասնյակ ոստիկաններ։