Որոշում է կայացվել վաղը ժամը 20:00-ից ՀՀ-Արցախ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր` օգոստոսի 29-ին, կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին:
Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Նշվել է, որ, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն, նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:
Նիստի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված անհրաժեշտ երաշխիքների ապահովումը և այդ ուղղությամբ պետական համապատասխան կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որով իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին ՀՀ հետ կապը կիրականացվի...
«Սուրմալու»-ի տնօրենը հարցաքննվել է. դատախազությունը` գործի ընթացքի մասին
«Սուրմալուի» պայթյունի փաստով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, «Երև...
Ինչ պետք է անեն Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիները գերի ընկնելու կամ սադրանքի ենթարկվելու դեպքում
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու են Արցախի ոստիկան...
Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայն...