«Սուրմալու»-ի տնօրենը հարցաքննվել է. դատախազությունը` գործի ընթացքի մասին
«Սուրմալուի» պայթյունի փաստով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` պատասխանելով գործի ընթացքի մասին արված գրավոր հարցմանը։
Դատախազությունից նաև հայտնեցին, որ նախաքննությամբ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ ճանաչվել են որպես տուժողներ և վարույթն իրականացնող մարմնին հայտնել են պայթյունի հետևանքով պատճառված վնասի մոտավոր չափեր:
Վնասների իրական չափերը հաշվարկելու համար 15.08.2022թ. նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավարի կողմից որոշում է կայացվել դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի շրջանակներում, փորձագետներին ուղղված հարցադրումներով, առաջարկվել է նաև հաշվարկել գույքային վնասների չափերը: Ըստ դատախազությունից ստացված պարզաբանման, քննության շրջանակներում հաշվարկվում են ոչ միայն «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների ու տարբեր ծառայություններ մատուցող անձանց, այլև հաճախորդներին ու պատահական անցորդներին պատճառված վնասների չափերը։
«Պատճառված գույքային վնասների փոխհատուցման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, երբ հնարավոր կլինի քննարկել տուժողներին քաղաքացիական հայցվոր ճանաչելու հարցը»,– հայտնում են դատախազությունից:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել վաղը ժամը 20:00-ից ՀՀ-Արցախ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարութ...
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որով իրազեկում է, որ վաղը` օգոստոսի 30-ին, ժամը 20:00-ին ՀՀ հետ կապը կիրականացվի...
Ինչ պետք է անեն Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիները գերի ընկնելու կամ սադրանքի ենթարկվելու դեպքում
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու են Արցախի ոստիկան...
Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայն...