
Մեծ Բրիտանիայում կարող է արգելվել ճաշ պատրաստելը մինչև երեկոյան 20:00-ը. Daily Mail

Մեծ Բրիտանիան կարող է արգելել ճաշ պատրաստելը մինչև երեկոյան 20:00-ը՝ երկրի էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնել է Daily Mail թերթը։ Արգելվելու է նաև ջեռոցների, լվացքի մեքենաների և աման լվացող մեքենաների օգտագործումը ժամը 1400-ից 20.00-ն։
«Մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել շաբաթօրյա ընտանեկան ընթրիքից՝ ժամը 18:00-ին, կամ կիրակի օրը 17:00-ին խորովածից և տեղափոխել այն ավելի ուշ ժամանակ կամ փոխարինել սառը ընթրիքով», – ասվում է հոդվածում:
Բացի այդ, երկրում կկրճատվեն փաբերի բացման ժամերը, հաստատությունները կփակվեն արդեն երեկոյան ժամը իննին։