ՄԱԿ-ի պատասխանը՝ Լավրովին վիզա չտրամադրելու հետ կապված
ՄԱԿ-ն ակտիվորեն կապի մեջ է ԱՄՆ-ի հետ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար մուտքի արտոնագրերի հարցով։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել են համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից։
Խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանին արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մասնակցության մասին է։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը նամակ էր հղել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Դրանում ասվում է, որ Լավրովի պատվիրակության մուտքի փաստաթղթերի հետ կապված բարդ իրավիճակը նկատվում է արդեն մի քանի ամիս։ Նա խնդրել է՝ փոխանցել ԱՄՆ իշխանություններին, որ նրանք հնարավորինս արագ տրամադրեն հայցվող վիզաները։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Տեղեկատվությունը փոխանցում է Ռիա Նովոստին...