«Ես ոնց կարող եմ այդ հարցերին պատասխանել». Արցախի ՆԳ նախարար
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորմանը, որը մեղադրվում է Շուշին հանձնելու մեջ, նշեց.
«Որպես անձ ճանաչում եմ, նորմալ զինվորական է»:
Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհին, Սարգսյանն ասաց, որ այս ճանապարհը, իր տեղեկությամբ գործելու է մինչեւ մայիս, նոր ճանապարհ է կառուցվում, որի աշխատանքներն սկսվել են: Հարցին, թե որոշակի անվտանգության երաշխիքներ ստացե՞լ եք Ադրբեջանից, որ այդ ճանապարհն անվտանգ է լինելու, նա պատասխանեց.
«Այդ հարցն ուղղված է խաղաղապահի զորքերի ղեկավարությանը, ես ոնց կարող եմ այդ հարցերին պատասխանել, ես միայն ներքին անվտանգության մասին կարող եմ խոսել»:
Ինչ վերաբերում է Արցախում տիրող տրամադրություններին, ըստ որի, մարդիկ հույս են կապում Ռուսաստանին միանալու հետ, Կարեն Սարգսյանն ասաց.
«Մենք այստեղ ապրելով, Արցախը պետք է լինի հայեցի, ոչ մեկի հետ հույս չենք կապում: Իսկ Հայաստանի հետ խնդիր չենք տեսնում, մենք միասնական ենք: Իմ ոլորտի մասով կարող եմ ասել, որ Հայաստանի իմ կոլեգաների հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա, ինչի համար շնորհակալ եմ: Կարծում եմ՝ ամեն բան լավ է լինելու, եթե լինենք միասնական»:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Տեղեկատվությունը փոխանցում է Ռիա Նովոստին...