Պուտինի ապատեղեկատվության գլխավոր դեմքերից է․ ԱՄՆ կոշտ գնահատականն ու Ռուսաստանի պատասխանը
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակումը խանդի դրսևորում է ներքին մամուլի նկատմամբ օտարերկրյա հանրության վստահության առնչությամբ հայտարարել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը։
«Մենք ի գիտություն ենք ընդունել Պետդեպարտամենտի կայքում տեղադրված տեղեկատվությունն աշխարհում ամենահայտնի ռուսական լրատվամիջոցներից մեկի՝ Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի վերաբերյալ։ Այս նյութը մեր լրագրողներին միջազգային իրադարձությունների ճշմարտացի լուսաբանման համար նսեմացնելու կատաղի փորձերի ևս մեկ օրինակ է: Այն, որ դրանով զբաղվել է Պետդեպարտամենտը, դժվար քողարկվող խանդի դրսևորում է ռուսական մամուլի աշխատանքի նկատմամբ արտասահմանյան հանրության համակրանքի ու վստահության առնչությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտի կայքում հայտնվել էր մի հոդված, որտեղ Մարգարիտա Սիմոնյանին անվանում են «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչության և ապատեղեկատվության գլխավոր դեմքերից մեկը»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...
ՀՐԱՏԱՊ․ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականաց...
Մանրամասներ՝ բուհերի միավորման մասին․ ԿԳՄՍ
Դեռ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացմ...