Ճապոնիան մեծացնում է ռազմական բյուջեն` հավակնելով դառնալ աշխարհում մեծությամբ երրորդը․ Reuters
Իսրայելը երեքշաբթի օրը Ճապոնիա պաշտպանական արտահանման աճ է կանխատեսել, քանի որ ասիական տերությունն ազդարարում է ռազմական ծախսերը տարածաշրջանում մեծացնելու իր մտադրության մասին՝ Չինաստանի ավելի համառ պահվածքի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Տոկիոն վերանայում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ռազմական բյուջեի սահմանաչափերը՝ աճող մտավախությունների ֆոնին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կստիպի Չինաստանին սպառնալ հարեւան Թայվանին, նշում է ԶԼՄ-ն:
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է կրկնապատկել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 2 տոկոսի, ինչը Ճապոնիայի ռազմական բյուջեն մեծությամբ երրորդն է դարձնում աշխարհում:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը նշել է Ճապոնիայի քաղաքականության փոփոխության մասին՝ Տոկիո իր երկօրյա այցն ավարտելով պաշտպանական համագործակցության մասին երկկողմ հուշագրի ստորագրմամբ։
«Դա իրական հետեւանքներ կունենա ինչպես ռազմական մակարդակում, այնպես էլ հետազոտությունների եւ մշակումների, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերության մակարդակում»,- ասել է նա լրագրողներին:
Times of Israel լրատվական կայքի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանական արտահանումը 2021 թվականին հասել է 11,3 միլիարդ դոլար ռեկորդային բարձր մակարդակի։ Դա Իսրայելին դարձրել է պաշտպանական արտադրանքի 10-րդ խոշորագույն արտահանողն աշխարհում, հայտնում է կայքը՝ վկայակոչելով շվեդական մոնիտորինգային խմբի տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...
Լավրովն ու Աբդոլլահիանը կհանդիպեն. ինչ են քննարկելու
Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...