ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՌԴ ներքին գործերի նախարարին. վերջինս չի կարողացել գնալ ՄԱԿ-ի գագաթնաժողովին
ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են վիզա տրամադրել ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ ՄԱԿ-ի երկրների ոստիկանական ծառայությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային։
«Ամերիկյան կողմի գործողությունների պատճառով խափանվել է Ներքին գործերի նախարարության ռուսական պատվիրակության գագաթնաժողովին մասնակցությունը՝ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ Սա Միացյալ Նահանգների կողմից Կենտրոնական հաստատությունների համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հերթական կոպտագույն խախտումն է»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Մշտական ներկայացուցիչը պնդում է, որ Վաշինգտոնի կողմից վիզաների տրամադրումը ոչ թե արտոնություն է, այլ միջազգային իրավական պարտավորություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...
Լավրովն ու Աբդոլլահիանը կհանդիպեն. ինչ են քննարկելու
Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի...
Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...