ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինական ընկերությունն իր աշխատակիցներին ստիպում է հում հավկիթ կուլ տալ
Չինական ընկերություններից մեկն իր աշխատողներին ստիպում է հում հավկիթ կուլ տալ, փոխանցում է Zhihu.com-ը։
Վերջերս Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում մի ուսանող գրառում է կատարել և պատմել, որ ինքը պրակտիկանտ է Ժենժուի տեխնոլոգիական ընկերությունում, որտեղ մի տարօրինակ կանոն կա՝ աշխատակիցները պետք է հում հավկիթ կուլ տան, եթե սահմանված ժամանակահատվածում բավարար պատվերներ չեն ստացել կամ որևէ այլ կերպ չեն արդարացրել ղեկավարության ակնկալիքները:
Երիտասարդը պնդել է, որ իր պրակտիկան ընկերությունում դադարեցվել է այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ենթարկվել կանոնին՝ հավելելով, որ ղեկավարությունն իրեն ստիպել է գրել «անձնական պատճառները»՝ որպես պրակտիկայի դադարեցման պատճառ՝ ընկերությանը որևէ պատասխանատվությունից ազատելու համար: