ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղդադում բախումները շարունակվում են․ զոհվել է 30 մարդ
Ըստ վերջին տվյալների՝ Բաղդադի Կանաչ գոտում Իրաքի անվտանգության ուժերի և իրաքցի շիա հոգևորական, քաղաքական գործիչ Մուկթադա աս Սադրի հետևորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 700-ը վիրավորվել է, հայտնում է Mehr գործակալությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի, երբ Մուկթադա աս Սադրը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, հարյուրավոր նրա կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի Կանաչ գոտի, որտեղ գտնվում են կառավարական շենքերը և օտարերկրյա դեսպանատները, շրջապատել են Հանրապետական պալատը և մտել շենք:
Իրաքի բանակի հրամանատարությունը երկուշաբթի պարետային ժամ է հայտարարել ամբողջ երկրում: Չնայած համազգային պարետային ժամին, բախումները շարունակվում են մայրաքաղաքում և Իրաքի մի շարք շրջաններում։
Իրաքի նախարարների կաբինետը փակել է կառավարական գրասենյակները՝ շարունակվող պարետային ժամի պատճառով, հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):