ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին
Ռուսական կողմը պատրաստ է շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև երկու երկրների պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև բանակցություններում երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման, սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ բանակցություններում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության՝ նոր հանդիպման ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։
Հիշեցնենք,որ ասյօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել պայմանավորվածությունների առաջընթացի համար. Միշել
Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Այս մասին Հայաստանի...
Լավրովն ու Աբդոլլահիանը կհանդիպեն. ինչ են քննարկելու
Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշխատանքային այցով կգտնվի...
Հայկական կողմը չի խոչընդոտել ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստին Ադրբեջանի վարչապետ մասնակցությանը․ ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի 26-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա ավանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստը, որին մասն...
Միրզոյանն ու Լավրովը կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն...