Ինչու ձերբակալվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատարը․ Armlur
Քիչ առաջ Politik.am-ը գրեց, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Ինչու է ձերբակալվել, դեռ պաշտոնապես հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ՝ մինչ այդ արդյոք Արզումանյանը հրավիրվել է հարցաքննության որեւէ կարգավիճակով, որից հրաժարվել է եւ դրա համար ուժայինները որոշեցին ձերբակալել նրան:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարն այս պահին Քննչական կոմիտեի Զինվորական քննչական բաժնի ՀԿԳ վարչությունում հարցաքննվում է, սակայն դեռ մեղադրանք չկա առաջադրված: Տեղեկացել են նաեւ, որ նրան հարցաքննության են հրավիրել 44-օրյա պատերազմի հանգամանքների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այսօր զոհվածների և անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ գխավոր դատախազության առջև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանին ձերբակալել են պատերազմի մասնակիցների ծնողների բողոքի ակցիային ընդառաջ՝ ցույց տալու համար, որ պատասխանատվության են ենթարկում 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո Արցախի ՊԲ հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը, ում պաշտոնավարման ժամանակ էլ 44-օրյա պատերազմը ավարտվեց հայկական բանակի պարտությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին...