Սեպտեմբերից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։ Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։
Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը՝ Գյումրիում տղամարդուն ծեծելու և աչքերին դեղ լցնելու վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում տարածվող լուրերից մեկի մասին: Ոստիկանության տարածած հաղո...
Ուշագրավ դրվագ՝ Արզումանյանի ու Փաշինյանի շփումներից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պա...
Պայթյունի ձայն է լսվել Արաբկիրում. ինչ են հայտնում ԱԻՆ-ից
Այսօր Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: AuroraNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշել...
Ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ուսումնական տարվա սկզբի հետ կապված հասարակական կարգի պահպանության և ճանապարհայի...