Ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ուսումնական տարվա սկզբի հետ կապված հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հայտարարության մեջ:
«Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին:
Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:
Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ:
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ»,- նշել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը:
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ դրվագ՝ Արզումանյանի ու Փաշինյանի շփումներից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պա...
Պայթյունի ձայն է լսվել Արաբկիրում. ինչ են հայտնում ԱԻՆ-ից
Այսօր Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: AuroraNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշել...
92 տարեկանում մահացել է Միխայիլ Գորբաչովը
92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԽՍՀՄ նախկին ղեկավարը երիկամների խնդի...
Կարևոր է ՄԱԿ-ի մասնակցությունը Արցախի բնակչության կարիքների լուծման գործում. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև...