Ոստիկանությունը՝ Գյումրիում տղամարդուն ծեծելու և աչքերին դեղ լցնելու վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում տարածվող լուրերից մեկի մասին:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
«Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:
Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում: Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշում են ոստիկանությունում:
Ինչպես ավելի վաղ գրել էր AuroraNews.am-ը, պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն: Ըստ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի՝ « ... պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել...
Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ասել է, որ միջադեպ իսկապես եղել է, ինչից հետո շտապօգնության կանչ է գրանցվել։
«Նրան բժշկական օգնություն տրամադրվել է տեղում, քաղաքացու նկատմամբ բռնության, աչքերի մեջ դեղի հետքեր չեն եղել, համենայնդեպս հիվանդը ևս այդ մասին չի հայտարարել։ Քաղաքացուն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ստորագրությամբ հրաժարվել է»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյունի ձայն է լսվել Արաբկիրում. ինչ են հայտնում ԱԻՆ-ից
Այսօր Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: AuroraNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշել...
Սեպտեմբերից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանց...
Ուշագրավ դրվագ՝ Արզումանյանի ու Փաշինյանի շփումներից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պա...
Ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ուսումնական տարվա սկզբի հետ կապված հասարակական կարգի պահպանության և ճանապարհայի...