«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրոպան անամոթաբար շանտաժի են դիմում». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների դիրքորոշման վրա ազդելու և Մոսկվայի նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխելու՝ Արևմուտքի փորձերի մասին: Այս մասին նա խոսել է «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Տեղեկատվությունը փոխանցում է Lenta.ru-ն:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Եվրոպան անամոթաբար շանտաժի են դիմում՝ ստիպելով երկրներին փոխել իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։
«Դա պետք է փոխվի, քանի որ այդ պետությունների ճնշող մեծամասնությունը կա՛մ արդարացված է համարում մեր վերաբերմունքը անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական անվտանգության շահերի Արևմուտքի կողմից երկարաժամկետ անտեսմանը, կա՛մ նրանք ցանկանում են չեզոք դիրք գրավել»,- պարզաբանել է Լավրովը։
Արտգործնախարարը նաև նշել է, որ արևմտյան երկրները մյուս պետություններին ստիպում են հետևել հակառուսական կուրսին՝ սահմանափակել արտահանումը, ներմուծումը, դադարեցնել տրանսպորտային կապերը։ Նրա խոսքով` որոշ երկրներ ստիպված են գնալ որոշակի զիջումների, սակայն գործնականում «նրանցից ոչ մեկը չի միանում պատժամիջոցներին»։ Միաժամանակ այս պետությունների վրա ճնշումները շարունակվում են։
Այս հարցազրույցում Լավրովն ասել է նաև, որ բազմաբևեռ աշխարհի դարաշրջանի գալուստն անխուսափելի է` չնայած Արևմուտքի խոչընդոտներին։ Մասնավորապես, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ըստ նրա, փորձում են դեմ գնալ օբյեկտիվ պատմական գործընթացներին։ Նախարարն ընդգծել է, որ դա կարող է դանդաղեցնել բազմաբևեռության ձևավորումը, բայց ոչ կասեցնել այն։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
«Դա Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից». Ռաիսի
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իրանցի գիտնականներին սպա...