Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ների վաճառքը ՌԴ-ին
Թուրքական «Baykar» ընկերությունը բացառել է Bayraktar անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ռուսաստանին։ Այս մասին ասել է թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «BBC»-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում, գրում է ermenihaber.am-ը:
«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց մատակարարենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով պաշտոնական Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին:
Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, և «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողով...