Վաղարշապատում 22-ամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա հարևանին
Ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել է 22-ամյա հարևանուհին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 զինծառայողներ մահացել են
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնա...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են...
17 և 15-ամյա ուղևորները, ժամեր անց՝ նաև 20-ամյա վարորդը մահացել են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեք մարդու մահվան պա...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. զոհերից մեկն անչափահաս է
Օգոստոսի 25-ին, ժամը 19։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ-Վանաձոր ավտոճ...