Տղամարդը հանել է տաբատն ու անդրավարտիքը և սատկած ճայով ծեծել անծանոթ կնոջը. Գերմանիա

Գերմանիայի Համբուրգ քաղաքում տղամարդը սատկած ճայով ծեծել է անծանոթ կնոջը: Ինչպես  հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա գերմանուհին երկու ընկերների հետ զբոսնելիս է եղել Էյենդորֆեր լճի մոտ։ Հանկարծ նրանց է մոտեցել մի տղամարդ, սկսել վիրավորել ու ոտքով հարվածել կնոջ շանը։ Երբ կինը սկսել է ոստիկանություն կանչել, նա հանել է տաբատն ու անդրավարտիքը, գետնից վերցրել տարածքում գտնվող սատկած ճային ու դրանով ծեծել կնոջը։

 

Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Այդ ժամանակ տղամարդը կարողացել է փախչել և փորձել է թաքնվել իրավապահներից լճի այն կողմում։

 

Հանցագործին բռնել են հրշեջ բրիգադի մոտորանավակի և ոստիկանական ուղղաթիռի օգնությամբ։ Տղամարդուն ձերբակալելու համար երկու ոստիկան ստիպված են եղել ջուրը նետվել։

 

Խուզարկությամբ 41-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել և առգրավվել է երկու դանակ։ Հանցագործը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։

Քաղաքականություն