ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Մկոյանը Վրաստանում կրակ է բացել ոստիկանների վրա
Վրաստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Ախալքալաքում «Միացյալ ազգային շարժման» անդամ Արթուր Մկոյանի կալանավորումը։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է ընդդիմադիր կուսակցության կողմից տարածվող տեղեկությունը, թե ակտիվիստի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել, փոխանցում է 1in.am-ը:
Ըստ Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության, որին կցված է տեսանյութ, երևում է, թե ինչպես է Մկոյանը կրակում ատրճանակից։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Ախալքալաքի Դավիթ Աղմաշենեբելի փողոցում։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրակ է բացել անձնական մեքենա վարող ոստիկանների վրա։ Այնուհետև վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Վրաստանի ոստիկանները շուտով պարզել են տղամարդու ինքնությունը. պարզվել է, որ նա 1985 թվականին ծնված Ա.Մ.-ն է։ Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։ Հետաքննության շրջանակներում ոստիկանները խուզարկել են կասկածյալի տունը, որի ընթացքում նա դիմադրություն է ցույց տվել։ Այս առնչությամբ տղամարդը բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածով՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվել համար։
«Նաև ցանկանում ենք արձագանքել «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցին՝ կապված նշված փաստի հետ, որտեղ կուսակցության ներկայացուցիչը պատմել է Ախալքալաքում իրենց կուսակցության անդամի տանը կատարված խուզարկության մասին, որը նա անվանում է ահաբեկչություն ընտանիքի նկատմամբ և քաղաքական հետապնդում իր նկատմամբ: Նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Գործի հարուցումը և ոստիկանության կողմից Ա. Մ. բնակության վայրի խուզարկությունը լիովին համապատասխանում են դատավարական օրենսդրությանը», – ասված է Վրաստանի ՆԳՆ տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ շարժման» անդամ Գեորգի Բոտկովելին նախօրեին հարավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Արթուր Մկոյանի հանդեպ «ահաբեկչություն և քաղաքական հետապնդում» է իրականացվում, նրան անօրինական են ձերբակալել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորները ուղղաթիռով են գնացել Սևան, վախեցրել լողափում հանգստացողներին. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը առավել հայտնի է «շիշ բռնող» մականվամբ, օրերս Սևանի «White shorja» լողափո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի խմբագիրը այցելել է Բերձոր ու Աղավնո, նկարել հայերին, հանդիպել Անդրանիկ Չաուշյանին, Արշակ Զաքարյանին
Ադրբեջանի իշխանության խոսափող հանդիսացող կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ադրբեջանական զորքերի շարասյունն անցնում հայաթափված բնակավայրերով
Բերձորը, Աղավնոն, Սուսն անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, այս մասին այսօր գրառում էր կատարել Իլհամ Ալիևը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԻ նախարարը՝ ահաբեկչության վերաբերյալ տարածվող լուրերի մասին
«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տե...