ՌԴ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ում սպառազինություն չի տեղադրում և կայանը չի օգտագործում ռազմական նպատակներով. Նեբենզյան
Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ում ծանր սպառազինություն չի տեղադրում և կայանը չի օգտագործում ռազմական նպատակներով։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Մենք հաստատում ենք, որ կայանում առողջ աշխատանքային մթնոլորտ է, և ոչ ոք այնտեղ ոչ մեկին չի ճնշում։ Հակառակ Կիևի ռեժիմի և նրա կուրատորների կեղծ հայտարարությունների՝ Ռուսաստանը ԶԱԷԿ տարածքում ծանր սպառազինություն չի տեղակայում և կայանը չի օգտագործում ռազմական նպատակներով», - ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին տրամադրել լուսանկարներ, որոնցում երևում է, որ զենք, առավել ևս` ծանր սպառազինություն չկա կայանի տարածքում:
«Զապորոժիեի ԱԷԿ-ին նվիրված խորհրդի նախորդ նիստից անցել է մոտ երկու շաբաթ։ Այդ ընթացքում միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակն ավելի է վատթարացել», - ասել է Նեբենզյան։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները մոտ ժամանակներս կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ, և պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
«Ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունն այնուամենայնիվ կկայանա մոտ ժամանակներս, և գործակալության մասնագետները կկարողանան ներկայացնել կայանի իրական դրությունը: Մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել բոլոր կազմակերպչական հարցերում», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Հիշեցնենք` Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսվ...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպ...
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի...