Հայտնի է, թե ով է սպանել 23-ամյա երիտասարդին և այրել դին
Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:
Ոստիկանության Իջևանի բաժնի, ՔՈԳՎ և Տավուշի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Իջևանի բաժին են բերել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակչին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել և սպանել է 23-ամյա երիտասարդին:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Սյունիքում. 2 զինծառայողներ մահացել են
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնա...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են...
Ով է զինված անձը, ով ներխուժել է Մասիսի քաղաքապետրան և սպառնում է այն պայթեցնել
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթ...
Վաղարշապատում 22-ամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա հարևանին
Ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակա...