ՌԴ-ի հետ բանակցությունները բացառված են. Զելենսկին հայտարարել է՝ իրենք կորոշեն, թե ինչպես վերադարձնեն Ղրիմը
Ուկրաինան ինքնուրույն կորոշի, թե որ ճանապարհով է վերադարձնելու Ղրիմը, որը Ռուսաստանը գրավել էր 2014 թվականին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմի հարթակի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է, և երկիրը չի խորհրդակցի աշխարհի այլ պետությունների հետ այն վերադարձնելու ուղիների շուրջ, գրում է ՈւՆԻԱՆ-ը։
«Ինչ վերաբերում է բացահայտ հարձակումներին, ապա Ուկրաինան ոչ մի հարված չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին։ Մենք գիտենք, թե ինչ ենք անում, գիտենք, թե որտեղ են գտնվում ռազմական օբյեկտները։ Ուկրաինացի զինվորականները կարող են այնտեղ աշխատել պլանի համաձայն»,- ասել է նա:
Խոսելով ՌԴ-ի հետ բանակցությունների մասին՝ Զելենսկին ասել է.«Ռուսաստանի հետ բանակցությունները, հաշվի առնելով այն, թե ինչպես են ընթանում գործերը, բացառված են»:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան խաղաղություն չի ուզում, մեղմ ասած ծիծաղելի են հնչում»։
Ըստ Զելենսկու՝ ռուսները չեն մտածում բանակցությունների մասին և երբեք չեն մտածել։
«Նրանք որոշել են գրավել մեր երկիրը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մ...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...