«Մենք ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը համարում ենք անօրինական և հակասահմանադրական». Էրդողանի հայտարարությունը
Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը ինչպես իրավական, այնպես էլ բարոյական պատճառներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովում։
«Մենք Ղրիմի բռնակցումը համարում ենք անօրինական և հակասահմանադրական։ Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը բարոյական և իրավական տեսակետից։ Միջազգային իրավունքը պահանջում է, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային: Սա շատ կարևոր է ողջ տարածաշրջանի և համաշխարհային անվտանգության համակարգի համար՝ կայունության, Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու, նրա ինքնիշխանության, քաղաքական համակարգի համար»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ պատերազմը պետք է ավարտվի արդար խաղաղությամբ՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ Նրա խոսքով, Անկարան գործադրում է բոլոր ջանքերը՝ այդ նպատակին հասնելու համար արդյունավետ դիվանագիտական ալիք ստեղծելու համար։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպում կազմակերպել նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև։ Նա կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն վստահեցրել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ «մոտ ապագայում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մ...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...