«Ինչ-որ մի բան էն չենք անում» . Սաղաթելյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կա նշանակված հանրահավաք, և մենք այստեղ ենք: Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ արդեն հայտարարել են, որ ցանկացած ոք, եթե ազնիվ, արդար պայքար սկսի գործող իշխանության դեմ, սատարելու են նրան։
«Հայաստան դաշինքի տարբեր պատգամավորներ հիմա այստեղ են, և մենք մեր վերաբերմունքը արտահայտել ենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով հանրահավաքի պահանջին՝ Սաղաթելյանը նշել է. «Եթե այս իշխանությունը շարունակում է գոյություն ունենալ, ուրեմն ինչ-որ մի բան էն չենք անում: Նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ասում ենք, որ էս մարդը քանի օր ավել մնա իշխանության, էդքան կորուստ ենք ունենալու: Էսօրվա գլխավոր խնդիրը՝ Արցախը հայաթափվում է»,-նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մ...
Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը. օրը հայտնի է
Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խ...
Ի՞նչ են Բրյուսելում համաձայնեցնելու. Ադրբեջանից մանրամասներ են հայտնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում...
ՀՀ Կառավարությունը՝ Ալիևի օգնականի հայտարարության մասին
ՀՀ կառավարությունը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Եվրոպական խորհրդի նախագա...