Ո՞ւր է մեկնել Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ
Երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Ի՞նչ նպատակով է մեկնել և ինչպե՞ս է մեկնել՝ հաշվի առնելով, որ նրա նկատմաբ կա դատարանի կողմից սահմանված սահմանահատման արգելք։ Այս հարցերի պարզաբանման համար Yerevan.Today-ը դիել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին:
«Նախագահ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն՝ օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը։ Դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել։ Կվերադառնա օգոսոսի 29-ին»,- նշել է Միկոյանը։
Այցելած երկրի և այցի նպատակի մասին Միկոյանը լրատվականին մանրամասներ չի հայտնել։
Ճշտող հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, պատասխանել է․ «Ո՛չ, նախագահ Քոչարյանը ՌԴ չի մեկնել, նա մեկնել է այլ երկիր»։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...