Մի բան էի ուզում հարցնել «Երևանգազ»-ից․ Հրաչյա Սարգսյան

«Մի բան էի ուզում հարցնել «Երևանգազ»-ից: Անցած օրը Հրազդանի կիրճով գնում էի ու գազի թեքված խողովակներ էին: Ենթադրում եմ, որ արտահոսք չկա, բայց շրջայցեր կատարո՞ւմ եք վարչական շրջաններում, թե՞ դեպքը լինում է, նոր արձագանքում եք»,- գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 

 

«Շրջիկ ծառայություն գոյություն ունի, ֆիքսում է խնդիրը, վերականգնում ենք»,- արձագանքեց «Երևանգազ»-ի ներկայացուցիչը: Դիմելով վարչական շրջանների ղեկավարներին՝ քաղաքապետը հանձնարարեց՝ կոմունալ վարչություններին հանձնարարել նման խնդիրներ նկատելիս համատեղ աշխատանքով վերացնել:

Քաղաքականություն