Արցախի դատախազության հայտարարությունը
Արցախի Հանրապետության դատախազությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել.
«Բերձորի միջանցքում տեղի ունեցող գործընթացների առնչությամբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվում են տարբեր բնույթի հրապարակումներ «Արցախի Հանրապետության պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցելու», «գործարքների», «պայմանավորվածությունների» և այլ ենթադրյալ գործողությունների մասին:
Տվյալ կապակցությամբ պարզաբանում ենք, որ Արցախի Հանրապետության դատախազությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չէ, ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազությունը պետական մարմին է, որը կոչված է հսկողություն իրականացնելու մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով: Հետևաբար, եթե որևէ մեկը տիրապետում է կոնկրետ հանցագործության դեպքի վերաբերյալ տեղեկատվության, ապա կարող է այդ մասին հաղորդել դատախազությանը: Վստահեցնում ենք՝ դատախազությունն ապահովելու է հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից դրանց լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննությունը»:
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...