22-ամյա երիտասարդը ծնողների ննջարանից գումար է վերցրել, ապա հաղորդում տվել ոստիկանությանը
Օգոստոսի 17-ի ցերեկը ոստիկանության Մեծամորի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Արտաշար գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նա հայտնել էր, որ առավոտյան ժամը 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը տանը մենակ քնած է եղել, մտել են տուն և ծնողների մահճակալի ներքնակի տակից գողացել 700 հազար դրամ:
Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց նաև, որ ներքնակի տակ մնացել էր ևս 80 հազար դրամ:
Կասկածելի հանգամանքները շատ էին, և ոստիկաններն առաջ քաշեցին նաև վարկած, ըստ որի՝ երիտասարդի քնած պահին ոչ ոք էլ տուն չէր մտել: Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումներով Մեծամորի քրեական հետախույզները պարզեցին, որ օգտվելով ծնողների բացակայությունից` հենց հաղորդում տվողն էր ծնողների ննջարանից վերցրել փողը:
Հաղորդումից մոտ երեք ժամ անց երիտասարդը ներկայացվեց Արմավիրի քննչական վարչություն, որտեղ էլ խոստովանեց արարքը: Արագ գործողությունների շնորհիվ հաջողվեց նաև հայտնաբերել գումարը, որը որդին թաքցրել էր բակում՝ պահածոների պահարանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության...
Եվս 5 մարմին է դուրս բերվել. զոհերի թիվը հասավ 15-ի
Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։ Հայտնքւմ...
Հրդեհ՝ Սոչիի օդանավակայանի մոտ
ՌԴ ԱԻՆ-ի՝ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է Ադլերում Սոչիի միջազգային օդանավակայանի մոտակայքում բռնկվա...
Անտառային հրդեհներ՝ Թուրքիայում. քամու հետևանքով կրակը արագորեն տարածվում է
Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգ...