Թուրքիան պատրաստ է իր հովանավորության տակ վերցնել Խարկովի շրջանի վերականգնումը․ Զելենսկի
Թուրքիան պատրաստ է իր հովանավորության տակ վերցնել Խարկովի շրջանի վերականգնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Լվովում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո։
«Ես այսօր բազմաթիվ թեմաների շուրջ շատ առարկայական բանակցություններ եմ վարել Թուրքիայի նախագահի հետ։ Շնորհակալություն Թուրքիային Խարկովի եւ Խարկովի շրջանի վերականգնումը իր հովանավորության տակ վերցնելու պատրաստակամության համար։ Սա առաքելություն է իսկապես հզոր երկրի համար։ Այսօր առաջին քայլն արված է՝ ենթակառուցվածքների վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել»,- ասել է Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում։
Խոսելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշել է, որ չկա որեւէ օբյեկտիվ խոչընդոտ, որ ԱԷՄԳ-ի առաքելությունը չկարողանա հասնել այնտեղ։
«Այսօր պարոն Գուտերեշի հետ մենք քննարկեցինք այս առաքելության չափորոշիչները, որ նա կարող է շատ արագ եւ ապահով կերպով մեր պետության ազատ տարածքով օրինական ճանապարհով հասնել կայան։ Եվ միայն այդպես»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. Սելեզնյով
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...