«Գիտակցաբար ենք դա արել, չենք հերքում». ԱԻ նախարարը` «Սուրմալուում» տարվող աշխատանքների մասին
Առավոտյան 8։30-ից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշելով, որ այդ աշխատանքները տարվում են ենթադրվող էպիկենտրոնային գոտում։
Անդրադառնալով անհետ կորած քաղաքացիների հարազատների վրդովմունքին՝ նախարարը նշել է.
«Ձեռքով ենք աշխատել, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք ողջ մնացածներին կամ զոհվածների մարմինները. գիտակցաբար դա արել ենք, չենք հերքում»:
Նախարարն ասաց, որ ըստ տեղեկությունների այդ հատվածում պայթյունի պահին քաղաքացի է եղել։
«Շինության հետ կապված հարցերը կքննարկվեն ինժեներական աշխատանքների ավարտից հետո»,-ասաց Արմեն Փամբուխչյանը՝ հավաստիացնելով, որ որևէ մարդկային ուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքի պակաս այս օրերին չի եղել, որևէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի բռնկումից և պայթյունից հետո՝ 49 ժամվա ընթացքում, մեկուսացվել է կրակը, իսկ 4 ժամ անց՝ 53 ժամ հետո, հրդեհը մարվել է, ժամանակ առ ժամանակ իրականացվել են հովացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։Ոստիկանութ...
Գտնվել է մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։...
Դիրքերում այրվածքներ ստացած և մահացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել. ահազանգում են ծնողները
Ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Սիսիանի դիրքերում մեկ ամիս առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, այրվածքներ ստ...