Թուրքիայի հատուկ ներկայացուցչի գրառումը՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցածի վերաբերյալ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ:
Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ նշել է. «Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։
Նշենք, որ գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:
Քըլըչն իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:
Նմանատիպ հոդվածներ
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. Սելեզնյով
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր...
ԱԻՆ խոսնակը՝ Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեցին՝...
ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված...
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...