ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում պայթյունի վայրում

 Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն, տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Որոնողափրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաև հրդեհի մասշտաբների մեծությամբ»,- ասված է գրառման մեջ։

 

ՀՀ ԱԻՆ խոսնակը հիշեցնում է, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 6 դի, 10 տուժածի, ինչպես նաև 21 տրանսպորտային միջոց։ Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Քաղաքականություն