ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ախպորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են». քաղաքացի

«Ախպորս երեխեքը, հղի կինը ստեղ են՝ փլատակների տակ: Առավոտվա 07:00-ից ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա՝ կռան. գալիս ա 11:00-ն արդեն»,- դիմելով ԱԻ փոխնախարարին՝ ասաց քաղաքացի Արայիկ Մկրտումյանը:

 

«Թողեք մասնագիտական կառույցներն իրենց աշխատանքը կատարեն, ձեր հարազատները մեր հարազատներն են»,- ասաց Դավիթ Համբարյանը: Լրագրողների հետ զրույցում քաղաքացին ասաց, որ ԱԻՆ-ը ճիշտ չի աշխատում. «Ժամանակին, որ մտնեին՝ մաքրեին, կարող ա հարցի լուծում լիներ»:

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Քաղաքականություն