ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 6-րդ զոհի դին դուրս է բերվել, սեռը դեռ հայտնի չէ․ ինչ է կատարվում «Սուրմալու»-ի տարածքում

Քիչ առաջ «Սուրմալուի» փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ: Մահացածի սեռը դեռևս պարզված չէ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

Անհետ կորած է համարվում 16 քաղաքացի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Քաղաքականություն