ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դասախոսություն կարդալիս դանակահարված գրողը ծայրահեղ ծանր վիճակում է. տեսակադրեր՝ դեպքի վայրից

 Նյու Յորքի արևմտյան Chautauqua ինստիտուտում դասախոսություն կարդալիս դանակահարվել է բրիտանացի գրող Սալման Ռուշդին (ծագումով հնդիկ): Սալման Ռուշդին դանակի բազմաթիվ վնասվածքներից հետո վիրահատարանում է:

 

75-ամյա բրիտանացի գրողը միացված է արհեստական ​​շնչառության սարքին և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

«Սալմանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի մեկ աչքը, նրա ձեռքի նյարդերը կտրված են, իսկ լյարդը դանակահարված ու վնասված է», - ասել է գործակալ Ռուդշա Ուայլին:

 

Գրողի վրա հարձակվել է 24-ամյա Հադի Մաթարը: Նա դանակի հարված է հասցրել գրողին մոտ տասը անգամ, երբ Ռուդշին պատրաստվում էր դասախոսություն կարդալ Նյու Յորքի Chautokqua County կրթական կենտրոնի բեմում: Մատարայի շարժառիթները հետաքննվում են։ Հայտնի է, որ Իրանում Ռուշդիի սպանության համար 3 ​​մլն դոլար պարգեւատրում է նշանակվել նրա «Սատանայական հատվածներ» գրքի պատճառով, որը մահմեդական աշխարհում հակաիսլամական է համարվել։

Քաղաքականություն