ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազենով հարձակում Չեռնոգորիայում. զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Չեռնոգորիայում հրազենով զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, զոհվել է առնվազն յոթ մարդ, գրում է Readovka-ն:
Չեռնոգորիայի Ցետինյեում տղամարդը նախ ներխուժել է առանձնատուն, որտեղ այդ պահին եղել է ընտանիքը, սպանել է նրանց, իսկ հետո դուրս է եկել փողոց՝ փորձելով սպանել բոլորին, ում հանդիպել է՝ թույլ չտալով շտապ օգնություն ցույց տալ վիրավորներին։
Դրանից հետո նա ինքնասպան է եղել։
Նշվում է, որ կան վիրավորներ, իսկ զոհերի թվում՝ նաև երեխաներ:
Հարձակվողը 34 տարեկան էր, հարձակման պատճառները դեռևս չեն հրապարակվում։