Բաքուն սպասում է «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն. Ալիև
Բաքուն առաջիկա շաբաթներին հայկական կողմից սպասում է «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Առայժմ մենք դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ մենք կստանանք այն։ Պետք է ստեղծել դելիմիտացիայի հանձնաժողով։ Նրանք դեմ էին դրան, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցք» է պետք, բայց նրանք դրան էլ էին դեմ։ Հիմա առաջիկա շաբաթներին նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն»,-ասել է նա:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղի թեման չկա:
«...Հայաստանին դա չի վերաբերում։ Դա մեր ներքին գործն է։ Այսօր բանակցությունների սեղանի շուրջ ընդհանրապես որևէ կարգավիճակի մասին խոսք չկա: Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտոնություններ չեն ունենա։ Նրանք լինելու են Ադրբեջանի նույն քաղաքացիները»,-հայտարարել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ. Ռաիսի
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռ...
Փաշինյանը և Բլինքենը զրուցել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...
Ալիևը կրկին սպառնացել է Երևանին՝ Արցախում վերջին սրացման ֆոնին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, հայտարարութ...
Սյունիքի մարզում Իրանը նոր գլխավոր հյուպատոս ունի
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զ...