Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ. Ռաիսի
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Նշելով Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները՝ Ռաիսին ասել է, որ Իրանը չի ընդունում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում և պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- գրել է գործակալությունը։
Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Իրանի նախագահը հայտարարեց, որ «հրադադարի համաձայնագրին կողմերի հանձնառությունը և մնացած հարցերի լուծումը երկխոսության և դիվանագիտության միջոցով լավագույն միջոցն է Կովկասի տարածաշրջանում անվտանգությունն ու հանգստությունը վերականգնելու համար»:
Նշվում է, որ Փաշինյանը Իրանի նախագահին տեղեկացրել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև վերջին բախումների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը և Բլինքենը զրուցել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...
Սյունիքի մարզում Իրանը նոր գլխավոր հյուպատոս ունի
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զ...
Չավուշօղլուն՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով...
Ալիևը կրկին սպառնացել է Երևանին՝ Արցախում վերջին սրացման ֆոնին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, հայտարարութ...