Սյունիքի մարզում Իրանը նոր գլխավոր հյուպատոս ունի
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:
Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել:
Տեղեկություններ կան այն մասին, որ հյուպատոսությունը ամենայն հավանականությամբ բացվելու է այս տարի:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ. Ռաիսի
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռ...
Փաշինյանը և Բլինքենը զրուցել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...
Ալիևը կրկին սպառնացել է Երևանին՝ Արցախում վերջին սրացման ֆոնին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, հայտարարութ...
Չավուշօղլուն՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով...