Չավուշօղլուն՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: Այս մասին նա խոսել է Թուրքիայում ընթացող դեսպանների 13-րդ համաժողովում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչը որոշ անհանգստություն է առաջացնում Հայաստանում: Սակայն Չավուշօղլուն հավաստիացրել է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը «անկեղծ են»:
«Մենք ժողովրդավարական երկիր ենք: Ինչքան էլ որ կարգավորման գործընթացը երկկողմ լինի՝ հարկավոր է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության հաստատման համար», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ. Ռաիսի
Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռ...
Փաշինյանը և Բլինքենը զրուցել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...
Ալիևը կրկին սպառնացել է Երևանին՝ Արցախում վերջին սրացման ֆոնին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, հայտարարութ...
Սյունիքի մարզում Իրանը նոր գլխավոր հյուպատոս ունի
Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զ...