ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլի» հետնամասում

Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։

Հրդեհաշիջման ախատանքներին ներգրավվել է ինժեներական տեխնիկա։

Քաղաքականություն

Պատահարներ