Ինչպես Պուտինն օգնեց Էրդողանին․ ինչի՞ մասին է գրում Bloomberg-ը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է թուրք պաշտոնակցին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայի համար խիստ կարեւոր պահին, գրել է Bloomberg պարբերականը։
«Պուտինի աջակցությունը բարիք կլինի Էրդողանի համար, քանի որ Թուրքիայի նախագահի համընդհանուր ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, եւ Անկարան պետք է կայունացնի տնտեսությունը»,- նշվել է հրապարակման մեջ։
Հոդվածագրի կարծիքով՝ Սոչիում նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները ռուսական գազի դիմաց մասամբ ռուբլով վճարելու անցման վերաբերյալ կկայունացնի լիրայի փոխարժեքը եւ կկանխի երկրում գների բարձրացման նոր ալիքը։
«Եվ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի ոսկու-արժույթի պահուստներն արդեն ավելացել են՝ շնորհիվ ռուսական ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դրամական միջոցների փոխանցման իր թուրք քույր ընկերությանը՝ «Ակքույու Նուկլեար»-ին՝ Միջերկրական ծովի ափին ԱԷԿ կառուցելու համար։
Ավելին, ինչպես նշել է պարբերականը, Անկարան չի միանա Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պատժամիջոցներին։
«Էրդողանը ցանկանում է խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ լիովին չկտրվելով ՆԱՏՕ-ի գծով ավանդական դաշնակիցներից»,- նշել է Bloomberg-ը։
Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, անցած շաբաթվա վերջին Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են վարել Սոչիում։ Նրանք հաստատել են հավատարմությունը երկկողմ համագործակցության ամրապնդմանը եւ պայմանավորվել, որ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա մասամբ կվճարվեն ռուբլով։
Նոյեմբերի 23-ին թուրքական լիրայի փոխարժեքի նվազումը առավելագույնն էր վերջին 20 տարում։ Դոլարի փոխարժեքը հասավ ռեկորդային՝ 18,4 լիրայի դեկտեմբերի 20-ին, այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին 7,4 լիրա արժեր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, վիճակը գնահատվում է ծանր
Արցախի ՊԲ-ն հայտնում է՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում...
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշա...
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...